Մենք աշխատում ենք յուրաքանչյուր օրը ավելի կատարելագործված և հասանելի դառնալու սկզբունքով, յուրաքանչյուր բուժառուին ցուցաբերելով անհատական և յուրովի մոտեցում։
Բուժկենտրոնում առկա են ընտանեկան բժշկության և թերապիայի բաժանմունքներ։ Մեր փորձառու մասնագետները կվերհանեն Ձեր բոլոր առողջական խնդիրները:
Լաբորատոր հետազոտություւները կատարվում են հնարավորինը սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ:
Մեր բժշկական կենտրոնի մասնագետները առաջարկում են բարձրակարգ վիրաբուժական, բուժական ծառայություններ, ախտորոշում և մասնագիտական խորհրդատվություն :
Ծառայությունում կատարվում է ակնաբույժի խորհրդատվություն, տեսողության ստուգում, գործիքային հետազոտություններ ։
Ուլտրաձայնային հետազոտությունները թույլ են տալիս ախտորոշել տարբեր օրգան-համակարգերի հիվանդություններ՝ որովայնի և հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձև գեղձի ։
Մեր բուժկենտրոնի գինեկոլոգիական ծառայության փորձառու մասնագետները ապահովում են բարձրակարգ մասնագհիտական խորհրդատվություն, ախտորոշում և բուժում։
Բաժանմունքն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ախտորոշում և բուժում։
Բարի գալուստ «Իգնացիա» բժշկական կենտրոն, մենք աշխատում ենք 1999 թ-ից ի վեր՝ Ձեզ տրամադրելով բժշկական ծառայություններ, որոնց կարիքն ունեք Դուք։ Յուրաքանչյուր բուժառուի հանդեպ ցուցաբերելով անհատական մոտեցում մենք փորձում ենք առավել որակյալ և հարմարավետ դարձնել Ձեզ մատուցվող բժշկական ծառայությունները ։
«Իգնացիա» բուժկենտրոնի պոլիկլինիկայում առկա են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները, լաբորատոր-գործիքային ծառայություններ, ինչպես նաև նեղ մասնագետների ծառայություններ։